Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մտավարժանք՝ ողջ ամառվա համար

Մտավարժանք՝  ողջ ամառվա համար
31.07.2015 | 02:08

Ամենամեծ ցանկության դեպքում իսկ այս սեզոնին հնարավոր չէ հայոց ներքաղաքական կյանքում դույզն-ինչ բեկում մտցնել: Անշուշտ «հուզիչ» է Դավիթ Սանասարյանի խելահեղ վազքը դեպ «մարագ», իբր լարվածության փոքրիկ օջախներ ստեղծելու համար, որ թույլ չտան մարդկանց հիշողությունից ջնջվի Բաղրամյանը, այն է` պայքարի ոգին:
Դա այդպես կլիներ, եթե այդքան ծիծաղելի չլիներ:
Դնել-հաշվել, թե ինչ «ախմախ կոմպոզիտոր» է այդ քաղտեխնոլոգիան «մշակել», «հաշվարկել», թե էլ ինչերի է «ունթունակ» Դավիթ Ս-ն, նույնքան անլուրջ կլինի հենց միայն այն պատճառով, որ Դավթի «մարագային» վազքի հետևից լռորեն քարշ է գալիս Համլետի հոր ուրվականը` Անդրիաս Ղուկասյանը:
Ասում են՝ Դավթի վազքի հետևում կանգնած են «մեծն» ինքը` միստր Ռամսֆելդը և «ուրիշներ», քանզի մեր թանկագին Դավիթը ժամանակներ առաջ «անտառային բարձրագույն մաթեմատիկաներ» էր ուսումնասիրում՝ Ռամսֆելդի և նմանների հետ հանդիպումների շարք ունենալով ԱՄՆ-ում, հիմա էլ պետք է գնա Պրահա` ուսանելու: Չնայած հանուն արդարության ասենք, որ Սորոս պապիենք ավելի երկար խաղի համար են «կլոունադա» բեմադրում Դավթով, քանզի նրանք համաժամանակյա «էլեկտրիկ»-հեղափոխությունների փունջ են իրականացնում թե՛ Վրաստանում, թե՛ Մոլդովայում` ընդդեմ Ռուսաստան` պոստսովետական երկրները ևս մեկ անգամ իրենցով անելով, ընդ որում, բացառապես «նյու»-տեխնոլոգիա կիրառելով. ամեն կերպ բոլորին, առաջին հերթին «հեղափոխիստ» երկրներին ու Ռուսիային «համոզելով», որ այլևս Մայդան չի արվելու, այլ ավելի փափուկ «սահք» է կիրառվելու` սոցիալական մոտիվացիաներով:
ՈՒ Դավիթը վազում է հենց այդ փափուկ մեթոդոլոգիայով:
Ինչ վերաբերում է չվազող, սակայն Դավթի վազքի «հևքով» ապրող ուրվականին` Անդրիասին, ապա նրա ծրագրերը, ի տարբերություն Սորոս պապի ծավալապաշտական ծրագրերի, շատ ավելի «կետային» են:
Անդրիասը նույնպես խաղում է փափուկ` ա) Քոչարյան-Օսկանյան տանդեմի համար: բ) Չի ցանկանում ցցվել, որ շուտ չայրի առանց այն էլ լրիվ այրված իր քարտերը: գ) Դամքաշության իր նոմինացիայով փորձում է միայնակ չթողնել Դավթին, որին Սորոս պապին հատկապես միայնակ է խաղացնում, որովհետև, ինչպես ասացինք, ունի` «ա», «բ», «գ», մինչև իսկ «ֆ» պլաններ:
Կետային խաղացող Օսկանյան-Քոչարյան զույգը փորձում է սեպտեմբերին ստանալ «Բաղրամյան»` սահմանադրականի առնչությամբ: Խնդիրը մեկն է` սեպտեմբերին, երբ սպասվում են Պուտին-Օբամա, Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումներ` Նահանգներում տեղի ունենալիք ՄԱԿ-ի ասամբլեայի շրջանակներում, հայաստանյան ներքին և արտաքին հետաքրքրություններն ի՞նչ չափով կհամըկնեն: Եվ կհամընկնե՞ն արդյոք:
Ժամանակ չեղավ, ու չանդրադարձանք հայոց «ամենահաշվողի»` Սերժ Ազատիչի ա, բ, գ, դ….ֆ պլաններին:
Դրանցից առանձնացնենք լոկ մեկը. Ծառուկյանը «կպել» դաշնակցությանը` Հրանտ Մարգարյանին, գնացել է Լիբանան` տրամադրել լիքը-լիքը գումարներ` Կիլիկիո կաթողիկոսությանը և համայնքին:
«Սլաբո՞»:
«Սլաբո», և մտավարժանք` ողջ ամառվա համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ